National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.02.2020
Ամփոփվել են ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքները
1 / 8

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Հայկ Կոնջորյանի ղեկավարությամբ, փետրվարի 21-ից 22-ը Վիեննայում մասնակցել է վեհաժողովի ձմեռային նստաշրջանի աշխատանքներին:

Փետրվարի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության՝ «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Կոնջորյանը, Համազասպ Դանիելյանը, Մարիա Կարապետյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձել են կատարված աշխատանքներին:

Պատվիրակության ղեկավարի ներկայացմամբ՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին բացման խոսքում անդրադարձել է Հայաստան կատարած այցին, կարեւորել երկրի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներն ու քննարկումները՝ Հայաստան եւ ԵԱՀԿ ԽՎ հետագա համագործակցության համատեքստում:

Պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է հանձնաժողովների բոլոր քննարկումներին, միջազգային գործընկերներին է ներկայացրել տեղեկատվություն Հայաստանում ընթացող բարեփոխումների, ժողովրդավարացմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Հայկ Կոնջորյանի խոսքով՝ ԵԱՀԿ ԽՎ գործընկերները հրապարակային ելույթներում, մասնավոր զրույցներում վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարացման գործընթացներին:

Քննարկումներում,  ի թիվս մի շարք հարցերի, խոսվել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության մասին: Հայկական պատվիրակությունն անդրադարձել է առաջիկայում Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրություններին եւ ժողովրդավարացման գործընթացներին՝ եւս մեկ անգամ վերահաստատելով, որ Արցախում ժողովրդավարությունն անշրջելի է:

Մարիա Կարապետյանը նշել է, որ 2020 թվականի հունիսի 11-ին եւ 12-ին ՀՀ ԱԺ եւ ԵԱՀԿ կառույցների համագործակցությամբ Հայաստանում տեղի կունենա համաժողով: ՀՀ Ազգային ժողովը կհյուրընկալի տարբեր երկրների պատգամավորների՝ խորհրդարանական էթիկայի հարցերի քննարկման եւ համաշխարհային լավագույն փորձի փոխանակման նպատակով:

Համազասպ Դանիելյանը նշել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ն, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ եւ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի Հանրապետությունում փետրվարին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում համատեղ դիտորդական առաքելություն են իրականացրել: Ընտրությունների գնահատականը բավականին խնդրահարույց է եղել: ԵԱՀԿ ԽՎ-ի դիտորդական առաքելությունը ներկայացնող ուկրաինացի մի պաշտոնյա՝ իր հայտարարության տեքստում, Ադրբեջանում ընտրությունների որակի բացասական եւ խնդրահարույց լինելու հանգամանքը որոշ առումով պայմանավորել է Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությամբ: Համազասպ Դանիելյանը,  արտահերթ խոսքի իրավունքով, կոչ է արել պաշտոնյային շարունակել մնալ իր դիտորդական մանդատի շրջանակներում եւ չփորձել քաղաքական գնահատականներ տալ:

Փետրվարին լրացել է ՀՀ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության գործունեության մեկ տարին: Ըստ Հայկ Կոնջորյանի՝ անցած մեկ տարին եւ՛ ճանաչողական էր եւ՛ մարտահրավերներով լի: Նա ընդգծել է, որ Հայաստանում ժողովրդավարացման գործընթացները հայկական պատվիրակության հաղթաթուղթն են միջազգային հանրության առջեւ:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am